Բաժնետերեր և Ներդրողներ

Էքուիթի Էյ Էմ ՓԲԸ միակ (100%) բաժնետեր է հանդիսանում Էքուիթի Քեփիթըլ ՅուՔեյ Լիմիթեդ (Էքուիթի) Ընկերությունը: Էքուիթի Քեփիթըլ ՅուՔեյ Լիմիթեդը ստեղծվել է 2010թ.-ի ապրիլի 7-ին որպես Անգլիայի և ՈՒելսի Մասնավոր Սահմանափակ Ընկերություն, որը լիազորված է և կարգավորվում է Ֆինանսական Կառավարման Մարմնի կողմից: Ընկերության պետական գրանցման համարն է` 07216039:

Էքուիթի Էյ Էմ Ընկերության 24․07․2017թ․ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշման համաձայն հաստատվել է Ընկերության կողմից թողարկված լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները՝ որի համաձայն Ընկերության կանոնադրական կապիտալի չափը դարձել է 348 682 588․8 դրամ։ Կանոնադրական կապիտալի փոփոխությունը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկում 10․08․2017թ․-ին։

01.08.2019թ. դրությամբ Էքուիթի Էյ Էմ ՓԲԸ Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 348 682 588.8 դրամ:



ՇԱՀԱԲԱԺՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՈՒՆ

Ընկերությունն իրավունք ունի որոշում ընդունել (հայտարարել) տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների վճարման մասին: Շահութաբաժինները կարող են վճարվել Ընկերության տվյալ տարվա ընթացիկ զուտ շահույթից: Ընկերության շահաբաժնային քաղաքականությունը սահմանված է Էքուիթի Էյ Էմ ընկերության կանոնադրությունում, որը կարող եք ներբեռնել հետյալ հղումով։
Վերրին երեք տարիների ընթացքում Էքուիթի Էյ Էմ ընկերության կողմից շահաբաժիններ չեն վճարվել:



Թարմացվել է՝ 09.10.2019, 17։40