ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Կորպորատիվ հաճախորդների համար անհրաժեշտ փաստաթղթեր

Ֆիզիկական հաճախորդների համար անհրաժեշտ փաստաթղթեր

ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ



  1. Ծառայության անվանումը, տեսակը



Էքուիթի Էյ Էմ Ընկերությունը (հետագայում՝Բրոքեր) Հաճախորդներին ծառայություններ է մատուցում հաճախորդներից արտարժույթով, ապրանքային և ֆոնդային ինդեքսներով գնային տարբերության պայմանագրերով (CFD) գործարքների կատարման հանձնարարականներ ընդունելու և հաղորդելու միջոցով: Բրոքերը իր հաճախորդներին չի տրամադրում խորհրդատվություն արտարժույթներում, ապրանքային և ֆոնդային ինդեքսների գնային տարբերության պայմանագրերում (CFD), ներդրում անելու վերաբերյալ և որևէ կերպ չի երաշխավորում կամ չի խրախուսում այս կամ այն ներդրման կատարումը:



  1. Մատուցվող ծառայություններից օգտվելու միջնորդավճարների, ծախսերի և այլ վճարների, այլ հնարավոր լրացուցիչ գանձումների չափի մասին



Մատուցվող ծառայությունների պայմանների և միջնորդավճարների մասին տեղեկատվությունը կարող եք ստանալ այստեղից:



  1. Հաճախորդի կողմից վճարումներ կատարելու պայմանների, եղանակների և ժամկետների մասին



Բրոքերային մատուցվող ծառայությունների դիմաց հաճախորդը վճարում է հետևյալ գումարները `  միջնորդավճարներ, սվոպ և սպրեդ վճարներ:  Միջնորդավճարների, սվոպ և սպրեդ վճարների մասին ավելի մանրամասն տեղեկատությունը կարող եք ստանալ այստեղից:

 Միջնորդավճարը գանձվում է այն արտարժույթով որով բացված է հաճախորրդի հաշիվը: Միջնորդավճարները գանձվում են դիրքի բացման պահին, իսկ  սվոպ վճարները կախված դիրքի տեսակից հաշվարկվում է օրեկան կտրվածքով:



  1. Հաճախորդների պատվերները և առանձնահատուկ ցուցումները ստանալու նպատակով հաճախորդի հետ կապի իրականացումը


Հաճախորդը Բրոքերի հետ պայմանագիրը ստորագրելով՝ համաձայնվում է Բրոքերին տրամադրել համապատասխան կոնտակտային տվյալներ, որով Բրոքերը կարող է կապնվել Հաճախորդի հետ համապատասխանաբար  էլ. փոստով, փոստով կամ հեռախոսով: Նշված տվյալներից յուրաքանչյուրի փոփոխության դեպքում Հաճախորդը պետք է անհապաղ ծանուցի Բրոքերին. հակառակ դեպքում Հաճախորդը կրում է այն չանելու հետևանքով հնարավոր բացասական հետևանքների ռիսկը:

Կոնտակտային տվյալները ներառվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրում:

  1. Պայմանագրի ժամկետը

Ընկերության բրոքերային ծառայությունների մատուցման շրջանակներում պայմանագիրը կնքվում է առանց ժամկետի նշման: Ցանկացած դեպքում հաճախորդի
կողմից պայմանագիրը կարող է միակողմանիորեն լուծվել՝ Բրոքերին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով :



  1. Կնքված պայմանագրերի դադարեցման դեպքում հաճախորդի միջոցների վերադարձման կարգը

Պայմանագիրը լուծելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում Բրոքերը պարտավոր է հաճախորդին կամ նրա ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող դրամական միջոցները :

  1. Ֆինանսական գործիքների տեսակները, որոնցում կարող են ներդրվել Հաճախորդների միջոցները

  • Տարբեր արտարժությաին զույգերում
  • Սփոթ մետաղներում
  • Տարբեր ապրանքային և ֆոնդային ինդեքսների գնային տարբերության պայմանագրերում (CFD)



  1. Ռիսկերի մասին

Հաճախորդները պետք է տեղեկացված լինեն որոշակի ներդրումների տեսակների և առևտրային ռազմավարությունների բնույթի ու դրանց հետ կապված ռիսկերի մասին:Ֆինանսական շուկաներում գործարքները կարող են հանգեցնել Հաճախորդի ներդրումները կորցնելուն: Ավելի մանրամսն ռիսկերի մասին տեղեկանալու համար, սեղմեք այստեղ:

  1. Հաճախորդների գործարքների իրականացման պատվերների ընդունման և կատարման ընթացակարգերը

Բրոքերային ծառայությունների մատուցման շրջանակներում Բրոքերը МТ4 Առևտրային Հարթակի միջոցով Հաճախորդներից ընդունում է ֆինանսական շուկայի գործիքներովգործարքների կատարման պատվերներ: Բրոքերը Հաճախորդից ընդունում է պատվերներ և փոխանցում կատարման դրանք МТ4 հարթակի ֆունկցիոնալին համապատասխան:Բրոքերը Հաճախորդների այլ հավասար պայմաններ ունեցող պատվերները կատարում է ըստ դրանց ստացման հերթականության: Առանձին դեպքերում Բրոքերը ողջամիտ ջանքեր կգործադրի Հաճախորդին հեռախոսակապի, հեռահաղորդակցության միջոցներից Սկայպ հավելվածի միջոցով աջակցություն ցուցաբերելու համար, (եթե այլ բան նախատեսված չէ գրավոր) և Բրոքերը Հաճախորդի պատվերները կփոխանցի բանկերին, միջնորդ բրոքերներին, և դիլերներին միայնկատարման համար: Բրոքերի համաձայնության դեպքում Հաճախորդը կարող է Բրոքերին հանձնարարություններ տալ հեռախոսակապի միջոցով: Հեռախոսակապով որևէ հրահանգ ստանալու դեպքում Բրոքերը կարող է Հաճախորդին խնդրել հաստատել այդ հրահանգները գրավոր: Ինքնության հաստատման նպատակով Հաճախորդին նախապես տրամադրվում է հեռախոսային գաղտնաբառ : Ավելի մանրամասն Հաճախորդների պատվերների կատարման քաղաքականության մասին սեղմեք այստեղ

  1. Գործարքների իրականացման վայրերը

Հաճախորդների գործարքները իրականացվում են ֆոնդային բորսայից դուրս չկարգավորվող շուկայում:

 

  1. Շահերի բախման քաղաքականությունը

Ընկերության շահերի բախման քաղաքականությանը ծանոթանալու համար, խնդրում ենք սեղմեք այստեղ



  1. Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Ստորև ներկայացնում ենք մեր վերահսկող մարմնի կողմից, ինչպես նաև մեր կողմից՝ Ընկերությունների մասին քաղաքականության համաձայն պահանջվող փաստաթղթերի ցանկը: Խնդրում ենք լրացնել կից դիմումաձևերը և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ստորև ներկայացված ցանկին համապատասխան:

Կորպորատիվ հաճախորդների համար անհրաժեշտ փաստաթղթեր

  1. Հաշվի բացման համար Էքուիթի Էյ Էմ-ի դիմում-ի ձևը լրացված օնլայն համակարգով (ինչպես նաև թղթային դիմումաձև), հղման կամ թղթային դիմումաձևի համար խնդրումենք գրել info@equiti.am էլ հասցերին կամ զանգահարել +37412  240024 հեռախոսահամարով:
  2. Գրանցման վկայական
  3. Ըկերության կանոնադրությունը կամ սահմանադրությունը
  4. Բաժնետերերի գրանցամատյանը/ցուցակը
  5. Տնօրենների գրանցամատյանը/ցուցակը
  6. Խորհրդի որոշումը
  7. Անձը հաստատող փաստաթուղթ
  8. Դիմումաձևում ներկայացված յուրաքանչյուր Բաժնետերի, Տնօրենի, Լիազորված Անձի՝ պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթղթի (օրինակ՝ անձնագիր կամ ID քարտ, որն ունենա ընթերցող սարքերի համար նախատեսված դաշտ) գունավոր պատճեն՝ նկարով, գրանցման հասցեն՝ առկայության դեպքում:
  9. Բնակության հասցեն հաստատող փաստաթուղթ

Դիմումաձևում ներկայացված յուրաքանչյուր Բաժնետերի, Տնօրենի, Վստահված Անձի բնակության հասցեն հաստատող փաստաթուղթ՝ տրված երրորդ կողմից, օրինակ՝ բանկայինքաղվածք, կոմունալ վճարների քաղվածք, որոնք պետք է ունենան ոչ ավել քան երեք ամսվա վաղեմություն:

  1. W8Ben-E կամ FATCA (w9)

Եթե հաճախորդը կամ հաճախորդի բաժնետերերը չեն հանդիսանում ԱՄՆ քաղաքացիներ, ապա անհրաժեշտ է լրացնել W8Ben-E  ձևը
Եթե հաճախորդը կամ հաճախորդի բաժնետերերը հանդիսանում են ԱՄՆ քաղաքացիներ, ապա անհրաժեշտ է լրացնել FATCA (w9) ձևը

  1. Էքուիթի Էյ Էմ–ի Ընդհանուր պայմանները և դրույթները:

           Դիմումատուն,փաստաթուղթը կարդալուց և ստորագրելուց հետո, պետք է   ներկայացնի

Ֆիզիկական հաճախորդների համար անհրաժեշտ փաստաթղթեր

  1. Հաշվի բացման համար Էքուիթի Էյ Էմ-ի դիմումաձևը՝ լրացված օնլայն համակարգով ( ինչպես նաև թղթային դիմումաձև ), հղման կամ թղթային դիմումաձևի համար խնդրում ենք գրել info@equiti.am էլ հասցերին կամ զանգահարել +37410 580972 հեռախոսահամարով:
  2. Անձը հաստատող փաստաթուղթ

Պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթղթի (օրինակ՝ անձնագիր կամ ID քարտ) որակյալ գունավոր պատճեն՝ MRZ (machine readable zone) համակարգով:

  1. Բնակության հասցեն հաստատող փաստաթուղթ

Բնակության հասցեն հաստատող փաստաթուղթ՝ տրված երրորդ կողմից, օրինակ՝ բանկային քաղվածք, կոմունալ վճարների քաղվածք, որոնք պետք է ունենան ոչ ավել քան երեք ամիս վաղեմություն:

  1. W-8BEN ձև

ԱՄՆ հարկային գանձումների և հաշվետվությունների նպատակով շահառուի օտարերկրյա կարգավիճակի մասին Հավաստագիր (ֆիզիկական անձանց համար)։

Մաս 1.

1-4 կետերը լրացնել

5-րդ կետը բաց տողնել

6-րդ կետը լրացնել (հարկային նույնականացման համար, օրնակ՝ Չինաստանում անձի հարկային նույնականացման համարը նշված է առաջին տողում)

7-րդ կետը բաց թողնել

8-րդ կետը լրացնել:

      5․Որակավորված ներդրող գրանցվելու դիմում

  • Հաճախորդին  որպես որակավորված ներդրող դասակարգման դեպքում անհրաժեշտ է
    «Որակավորված ներդրող» և «Միջոցների տիրապետման իրավունքի» փոխանցման, միջոցների գրավադրման պայմանագիր,
  • Կենտրոնական բանկի տեղեկատվական բազայում գրանցվելու նպատակով «Ֆիզիկական անձ որակավորված ներդրող գրանցվելու համար» դիմում, (ԿԲ խորհրդի որոշում 4/06)- Ներդրումային ընկերությունը ապահովում է հիշյալ դիմումի թարգմանությունը և առաքումը ՀՀ Կենտրոնական Բանկ։ 

       6․Էքուիթի Էյ Էմ-ի Ընդհանուր պայմանները և դրույթները:

Դիմումատուն, փաստաթուղթը կարդալուց և ստորագրելուց հետո, պետք է ներկայացնի սկանավորված տարբերակը:





Թարմացվել է՝ 09․10․2019, 15:46