ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Ընկերության կողմից ծառայությունների մատուցման հետ կապված Ձեր բողոք պահանջները կարող եք ուղղել հետևյալ հեռախոսահամարով` (+374-10) 240024 կամ info@equiti.am էլեկտրոնային հասցեին կամ այցելելով ընկերության գրասենյակ հետևյալ հասցեով՝ Էրեբունի Բիզնես Կենտրոն, #609, Վ․ Սարգսյան 26/1:
«Էքուիթի Էյ Էմ» ՓԲԸ-ի բողոք պահանջները կարգավորող ներքին ակտ` «Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման և բողոքների արձագանքման ընթացակարգ»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները հնարավորություն ունեն ներկայացնելու Ընկերության և հաճախորդների միջև կնքվող գործարքներից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին www.fsm.am:

  • Հաշտարարի  գրասենյակի հասցեն ՝ ՀՀ, 0010 ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
  • Աշխատանքային ժամեր ՝ ամեն օր ժամը 09:00 - 18:00(ընդմիջման ժամն է` 13:00 - 14:00),  բացի հանգստյան և տոն օրերից:
    Պահանջներն ընդունող խումբն աշխատում է նաև ընդմիջման ժամերին՝ 13:00-14:00: 
  • Կոնտակտներ ՝ Հեռախոս` (+ 374 60) 70-11-11
                            Ֆաքս` (+37410) 58-24-21
                            Էլ. փոստ` info@fsm.am


Տեղեկացնում ենք, որ «Էքուիթի Էյ Էմ»-ը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել (ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ):

Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկություններ «Էքուիթի Էյ Էմ» ՓԲԸ -ից: «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածով սահմանված տեղեկությունները  «Էքուիթի Էյ Էմ» ՓԲԸ -ից անձանց տրամադրում է գրավոր դիմումը ստանալուց հետո առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Ընկերության վայրում, առձեռն` թղթային տեսքով, աշխատանքային ժամերին: Տեղեկությունների տրամադրնան համար գանձվում է պատճենահանման գումարը:

Հայաստանի Հանարապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166 Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի համապատասխան:



Թարմացվել է՝ 09․10․2019, 15:46